12 Jul 2020

Օր է լինում


Օր է լինում
Ես ծնվում եմ առավոտյան
Որ մահանամ հենց կեսօրին
Առանց խոսքի ու բողոքի
Առանց երեկոյան ոտնահետքի
Առանց քեզնից հիշողության
Միայն ներկան, ներկան, ներկան

6 Jul 2020

Ես այնքան փոքր եմ


Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
տնից՝ նպատակակետ
ու նպատակակետից տուն
ընկած ճանապարհին
որն, ի դեպ, ընդամենը 15 րոպե է

26 Jun 2020

***


Քեզնից հետո ոչինչ չի մնա.

միայն քամին՝ մազերս խառնող
միայն քաղաքը՝ փոշուց խեղդող
միայն ամառը՝ առանց հաջորդի
միայն ժամերը՝ առանց րոպեիմիայն օրերը՝ առանց քո բույրի
միայն իմ սերը՝ առանց քո սիրո

24 Apr 2020

Լռե՞մ


Եթե որոշեմ ես բարձր լռել
Գուցե ափսոսամ որ մնացել եմ
Ճամփաբաժանի ուղիղ մեջտեղում
Գուցե շփոթվեմ
երկու կողմերում սիրված լինելու անզորությունից

30 Jul 2019

Շարժում


Մոտեցիր ինձ այնքան հեռվից,
որ չզգամ մոլորակի մեծությունը

Գրկիր ինձ այնպես,
որ ոտքերս վեր բարձրանան գետնից
ու չզգամ ծանրությունս Երկրի պտույտում

21 Jul 2019

Համբույր













Պատի վրա երեք կախիչ
Երեք հագուստ ու էլ ոչինչ
Պատը՝ դեղին
Հագուստը՝ սև
Իսկ ծայրինն էլ գուցե կարմիր

14 Jul 2019

Մահտես



ՆԵՐՍ. ՆՆՋԱՍԵՆՅԱԿ. ԵՐԵԿՈ.
ԼՈՆԻ ՎՈՒԴԸ գիշերանոցով ոտքերը ծալած նստած է անկողնու վրա: ՄԱՀՏԵՍԸ կանգնած է Լոնի Վուդի դիմաց ու անորոշ հայացքով նայում է նրան: Մահտեսն ամբողջությամբ սև երկար զգեստով է ու ոչինչ չասող դեմքով:
     ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ինչպե՞ս անցավ օրդ: Քանի օր է չես երևացել:
ՄԱՀՏԵՍ
                                                   Իմ գործին էի, գիտես:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Շատ մնացի՞ր մեր քաղաքում:
   ՄԱՀՏԵՍ
Ես փոքր քաղաքներում երկար չեմ մնում:

2 Feb 2019

Ավելի քաղցր

Ձեզնից քանի՞սն են սիրում քաղցր և ձեզնից քանիսի՞ կյանքն է անիմաստ դառնում առանց քաղցրի, քանի՞սն են ժամերով կորչում հրուշակեղենի խանութում` լցված լիքը գունավոր փայլփլուն թղթեր ունեցող կոնֆետներով, որոնք իրենց մեջ համերի թագավորության գաղտնիքներ են  թաքցնում, և այն կոնֆետներով, որոնք իրենց գաղտնիքները թաքցնելու ցանկություն էլ չունեն: Իմ պատմությունը կօգնի ձեզ ներթափանցել քաղցրեղենի աշխարհ տանող գաղտնի դռներից մեկով ու իրականությունը երազանքների գույներով տեսնել: